Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՐԿ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ

Ապրիլ 22,2010 00:00

Միացյալ Թագավորության ռազմական օբյեկտներում եւ երկրի սահմաններից դուրս ծառայող բրիտանացի զինծառայողների կանայք եւ ընկերուհիները երեկ յուրահատուկ բողոքի ակցիա են անցկացրել՝ օգնելու համար բոլոր նրանց, ովքեր Իրաքում եւ Աֆղանստանում մասնակցել են ռազմական գործողությունների ու վիրավորվել են: Նրանք բարեգործական նպատակով հանգանակություն են կատարել՝ օրացույցի համար մերկ լուսանկարվելով: Օրացույցի վաճառքից արդեն ստացվել է 26 հազար ֆունտ ստերլինգ՝ մոտ $40 հազար:
«The Daily Mail»-ի փոխանցմամբ, ֆոտոսեսիա-ակցիային, որն իրականացվել է Հեմփշիրի ռազմական հենակետում եւ ուսումնական նախապատրաստական կենտրոններում, մասնակցել է 50 կին: Ու թեեւ վերջիններս լուսանկարվել են բացարձակապես մերկ վիճակում, այդուհանդերձ, օրացույցներում նրանց լուսանկարներն այնպես են «խմբագրվել», որպեսզի մարմնի ինտիմ հատվածները տեսանելի չլինեն. դրանք ծածկված են եղել տարբեր՝ նույնիսկ ռազմական նշանակության, առարկաներով, որոնք օգտագործվել են ֆոտոսեսիայի ընթացքում:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել