Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅՏՆԻ Է ԴԱՐՁԵԼ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԸ

Ապրիլ 22,2010 00:00

\"\"Լեհաստանի նախագահի պաշտոնակատար Բրոնիսլավ Կոմորովսկին չորեքշաբթի օրը հայտարարել է նախագահի արտահերթ ընտրությունների օրը: Դրանք տեղի կունենան հունիսի 20-ին: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, Լեհաստանի գործող օրենսդրության համաձայն, ընտրությունները պետք է անցկացվեն դրա հայտարարման օրվանից ոչ պակաս, քան՝ 60 օր հետո: Հենց այդ նկատի ունենալով էլ՝ ընտրությունների օրը նշանակվել է հունիսի 20-ին, իսկ երկրորդ փուլը՝ հուլիսի 4-ին: Ըստ երկրում գործող ընտրական օրենսդրության, քվեաթերթիկում պետք է լինի առնվազն երկու թեկնածուի անուն, իսկ որպեսզի քաղաքացին գրանցվի որպես նախագահի թեկնածու, նա պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնի 100 հազար \"\"ստորագրություն: Լեհաստանի իշխող՝ «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության կողմից, ըստ ամենայնի, որպես նախագահի թեկնածու կառաջադրվի հենց Բրոնիսլավ Կոմորովսկին, ով այսօր խորհրդարանի ստորին պալատի խոսնակն է եւ կուսակցության՝ դեռ մարտի 27-ին անցկացված ներքին նախընտրական ընտրությունների արդյունքում հավաքել էր 68,5 տոկոս քվե:  Այդ կուսակցությունում երկրորդն իր վարկանիշով՝ 31,5 տոկոս, ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին է, որը եւս համարվում է նախագահի պաշտոնի պոտենցիալ թեկնածու:
Վերլուծաբանները, սակայն, չեն բացառում, որ նախագահական պայքարին կարող է մասնակցել նաեւ «Իրավունք եւ արդարություն» կուսակցության առաջնորդ, Լեհաստանի նախկին վարչապետ եւ զոհված նախագահի երկվորյակ եղբայր Յարոսլավ Կաչինսկին: Այդ կուսակցությունը ապրիլի 24-ին քաղխորհրդի նիստ է գումարելու՝ որոշելու համար ընտրություններին իր թեկնածուի առաջադրման հարցը: Փորձագետները կանխատեսում են, որ ընտրությունների երկրորդ փուլում միմյանց հետ կմրցակցեն հենց Յարոսլավ Կաչինսկին եւ Բրոնիսլավ Կոմորովսկին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել