Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱՐԱՐՆ ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ԹՈՒՐՔ Է

Ապրիլ 22,2010 00:00

\"\"Գերմանիայի Ներքին Սաքսոնիայում սոցիալական աշխատանքների նախարար է նշանակվել ազգությամբ թուրք Այգուլ Օզքանը: Այդ մասին, վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, հաղորդում է news.am-ը: Աղբյուրի փոխանցմամբ, Այգուլ Օզքանը  (նկարում) նախարար է առաջադրվել Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության կողմից: Նորանշանակ թուրք նախարարը 2008-ին ընտրվել էր Համբուրգի խորհրդարանի պատգամավոր:
Իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, նույն աղբյուրի մատուցմամբ, հետաձգել է իր այցը Իտալիա՝ խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկման պատճառով:
Այցը ծրագրված էր ապրիլի 21-ին: Այդ օրը Հռոմում նախատեսված է թուրք-իտալական գագաթաժողով անցկացնել: Նախկինում միջոցառումը հետաձգվել էր Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի վրա կատարված հարձակման պատճառով:
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանը սկսել է քննարկել սահմանադրական փոփոխությունների՝ կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջարկած փաթեթը: Երկու փոփոխություններ արդեն ընդունվել են ընդդիմության հետ տեւական ու կոշտ վիճաբանություններից հետո: Ընդդիմությունը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումը՝ իր ներկայիս տեսքով, կլարի իրավիճակը հանրության մեջ, կսրի հարաբերությունները կառավարության եւ արդարադատության մարմինների միջեւ, որոնք համարվում են աշխարհիկ Թուրքիայի հիմնասյուներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել