Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոլումբիայում բախվել են երկու ռազմական ուղղաթիռ

Ապրիլ 22,2010 00:00

Կոլումբիայի կենտրոնական հատվածում երկու ռազմական՝ «Bell 222» եւ «Huey» ուղղաթիռների բախման հետեւանքով վեց մարդ զոհվել է եւ եւս հինգը՝ վիրավորվել: «ՀՌՈ վՏՉՏրՑՌ»-ի մատուցմամբ, աղետի զոհերի թվում է նաեւ Տոլիմա դեպարտամենտի հատուկ նշանակության միացյալ ուժերի հրամանատար, գեներալ Ֆերնոնդո Խոյա Դուարտեն: Հենց նրա հրամանատարությամբ էր, որ հատուկ ջոկատայինները Կոլումբիայի հեղափոխության զինված ուժերի գրոհայինների դեմ ապրիլի 20-ից գործողությունների շարք էին սկսել: Վթարը տեղի է ունեցել այն պահին, երբ ուղղաթիռներից մեկը վայրէջք կատարելիս, իսկ մյուսը՝ օդ բարձրանալիս են եղել: Բախմանը նախորդել է ուժեղ պայթյուն: Նախնական վարկածներից մեկով՝ վթարը կարող էր ահաբեկչական ակտի արդյունք լինել, բայց այդ վարկածը տեղական իշխանություններն արդեն հերքել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել