Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արգենտինայի բռնապետը դատապարտվեց

Ապրիլ 22,2010 00:00

\"\"Արգենտինայի նախկին բռնապետ, զինվորական խունտայի առաջնորդ Ռեյնալդո Բինյոնեն դատապարտվեց 25 տարվա բանտարկության՝ գրեթե 30 տարի առաջ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար: Ի դեպ, դատավարությունը 2009թ.-ին մեկնարկել եւ դատավճիռն էլ հրապարակվել է ոչ թե Հաագայի միջազգային քրեական դատարանի, այլ՝ Արգենտինայի արդարադատության կողմից:
1978-79թթ. գեներալ Բինյոնեն երկրում եղած Կապմո-դե-Մայո ամենախոշոր կտտանքների ճամբարի պետի տեղակալն էր, եւ անձամբ է մարդկանց առեւանգելու եւ խոշտանգմամբ հարցաքննելու հրամաններ արձակել: BBC-ի փոխանցմամբ, Բուենոս-Այրեսում տեղի ունեցած դատաքննության ընթացքում այդ ռեժիմի՝ ճամբարներում տանջամահ եղած զոհերի հարազատները ձեռքներին ունեցել են իրենց հարազատների լուսանկարները եւ դատարանի կայացրած որոշումը ուրախության բացականչություններով են ընդունել՝ ափսոսանք հայտնելով միայն, որ արդարադատությունն ուշացումով կայացվեց:
Բացի գեներալ Բինյոնեից, տարբեր ժամկետների ազատազրկման են դատապարտվել նաեւ նրա վեց զինակիցներ, որոնք, սակայն, չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները: Իսկ 82-ամյա Բինյոնեն, որը 1982-83թթ. Արգենտինայի փաստացի նախագահն է եղել, մեղավոր է ճանաչվել սպանություններ իրականացնելու, մարդկանց առեւանգելու եւ կտտանքների ենթարկելու մեջ՝ ընդհանուր առմամբ 56 դրվագով:
Իրավապաշտպանների տվյալներով, նրա կառավարման տարիներին սպանվել կամ անհայտ կորել է Արգենտինայում կառավարած զինվորական խունտայի ընդդիմախոս՝ ավելի քան 30 հազար մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել