Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Ապրիլ 22,2010 00:00

Երեկ Երեւանում բացվել է «Կրթությունը Հայաստանում» IX միջազգային ցուցահանդեսը:
Ինչպես, ըստ «Արմինֆոյի», նշել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում հիշյալ ցուցահանդեսի անցկացումն արդեն բարի ավանդույթ է դարձել. «Այն հիանալի հնարավորություն է ընձեռում բուհերին, ինչպես նաեւ կրթական տարբեր ծրագրեր իրականացնող կազմակերպություններին՝ ոչ միայն ներկայացնելու իրենց գործունեության արդյունքները, այլ նաեւ հաստատելու փոխշահավետ համագործակցություն»: Նախարարը ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ ներկայումս հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանում է 5500 արտասահմանցի ուսանող, ինչը լավ ցուցանիշ է տարածաշրջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել