Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻ ԿՅԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀ

Ապրիլ 22,2010 00:00

Վանաձորցի Անգելինա Սրապյանը Լոռու մարզային գրադարանին է հանձնել մի խունացած տետր, որտեղ ամփոփված են հոր՝ Նազար Սրապի Կիրակոսյանի հուշերը (մեծամասամբ՝ բանաստեղծություններ դարձած)՝ եղեռնի, իր չարչարանքների, զրկանքների, ստորացման, հային ու հատկապես հայ մտավորականությանը անմարդկային տանջանքների ենթարկելու մասին:
Մեծ եղեռնի 95-րդ տարելիցի շրջանակներում «Իմ կյանքի ճանապարհը» վերնագրով անտիպ գրքույկի բովանդակությունը հանրությանը ներկայացրին Վանաձորի կին վետերանների խորհուրդը եւ Լոռու մարզային գրադարանը:
Հետաքրքիր պատահականությամբ հայր ու դուստր միայն արտաքինով եւ դեմքով չէ, որ նման են: Ճակատագրերն էլ են նման՝ 10-ամյա Նազարը հրաշքով կենդանի է մնացել ու փախել երիտթուրքերի ձեռքից, իսկ Անգելինան Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ականատես է եղել ֆաշիստների դաժանություններին:
Նազար Կիրակոսյանին հաջողվել է փախչել ու հաստատվել Կիրովականում: «Եթե չլիներ Հայրենական մեծ պատերազմը, որտեղ նա զոհվել է, Կիրովականը եղեռնից փրկված մի բանաստեղծ կունենար՝ գրական հարուստ ֆոնդով»,- ասում է տիկին Անգելինան: Նրա կարծիքով, յուրաքանչյուր ոճրագործություն պետք է պատժվի. «առաջին հերթին պահանջն է կարեւոր, նրանք պետք է ներողություն խնդրեն, զգան, որ իրենք չարագործ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել