Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Որպեսզի պատրաստ լինենք

Ապրիլ 22,2010 00:00

Նոյեմբերյան քաղաքում, Կողբ, Բերդավան, Զորական գյուղերում ուժեղ երկրաշարժ է եղել, կան մարդկային եւ նյութական կորուստներ: Նոյեմբերյանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցությունում, որը վարում էր Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը, քննարկվեցին երկրաշարժից հետո փրկարարական եւ վերականգնողական աշխատանքների, արտակարգ իրավիճակներում տարբեր ծառայությունների փոխհամագործակցության, կապի եւ մյուս ենթակառուցվածքների անխափան աշխատանքի հետ կապված հարցեր: Նոյեմբերյան քաղաքի միջնակարգ երկու դպրոցների մոտ վրաններ էին խփվել, գործում էր դաշտային բուժկետ: Այսպիսին էր ապրիլի 20-ին Նոյեմբերյանում կայացած ուսումնական վարժանքի սցենարը:
Վարժանքի սցենարով երկրաշարժից հետո երեխաները լքեցին դպրոցի շենքը: Երկրաշարժից տուժած «վիրավոր» դպրոցականներին փրկարարները Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի շենքի երրորդ հարկից իջեցրին ճոպաններով, հետո մարեցին ծագած հրդեհները: Տավուշի մարզի փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Գագիկ Մատինյանը պատահական չհամարեց, որ Նոյեմբերյանում վարժանքի թեման երկրաշարժն է. այստեղ 1997թ. հուլիսի 18-ին երկրաշարժ է եղել: Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության տնօրեն Սերգեյ Նազարեթյանը ուսումնական վարժանքը հաջողված, արդյունավետ համարեց եւ ցանկություն հայտնեց, որ այս գործում տարբեր ծառայություններ ավելի արդյունավետ համագործակցեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել