ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, ապրիլի 20-ին, ժամը 17.31-ին ստացվել է ահազանգ, որ Երեւանի Բրյուսովի փողոցին հարակից ջրանցքը երեխա է ընկել:
Պարզվել է, որ, դեռեւս չպարզված հանգամանքներում, ջրանցքն է ընկել Հայաստան հյուր եկած ՌԴ քաղաքացի՝ 8-ամյա Ազալիա Գադելշինան:
Որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել:
Երեկ առավոտյան որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Տեղեկատվությունը հաղորդվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն: