Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶՈՐԱԿՈՉԻՆ ՊԱՏՐԱՍՏՎԵԼԻՍ

Ապրիլ 22,2010 00:00

2009 թվականի աշնանային զորակոչը Հայաստանում կատարվել է 100.4 տոկոսով: Այդ մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախորդ օրվա նիստում:
Նիստում նշվել է զինված ուժերի համալրումը ֆիզիկապես առողջ զինակոչիկներով: Այդ նպատակով կրկնակի բժշկական զննման է ենթարկվել զինակոչիկների մեծ մասը: Դրա հետ մեկտեղ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը մի շարք օրինակներ է բերել, երբ կրկնակի բժշկական զննումից հետո զինակոչիկներն ազատվել են զինվորական ծառայությունից: Բացի այդ, նախարարը նշել է զինկոմիսարների՝ մի վայրում երկարատեւ աշխատելու եւ տեղափոխման հարցը, զգուշացնելով նրանց, որ չփորձեն միջնորդությունների միջոցով քայլեր ձեռնարկել նույն տեղում երկար ծառայելու համար, քանի որ դրա համար նրանց նկատմամբ կարող են կիրառվել պատժամիջոցներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել