Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

Ապրիլ 22,2010 00:00

«Արմինֆոն» վկայակոչելով ՌԴ դատախազությանն առընթեր քննչական կոմիտեի Մոսկվայի քննչական վարչության ներկայացուցիչ Սերգեյ Մարչենկոյին, տեղեկացնում է, որ սպանության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մանկական կոշիկ արտադրող «Ալիգաշա» ընկերության ղեկավարի պաշտոնակատար՝ 40-ամյա Ռոբերտ Մարգարյանն սպանվել է անցած գիշեր՝ Վեշնյակովսկայա փողոցի թիվ 3 տան մոտ: Ըստ նախնական տվյալների, հանցագործը Ռ. Մարգարյանին սպասելիս է եղել նրա տան բակում: Տեսնելով Մարգարյանին` նա մոտեցել է ու 7 անգամ կրակել պնեւմատիկական զենքից, որը հարմարեցված է եղել մարտական փամփուշտ արձակելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել