Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐՎԱՄՈԼՆԵՐԻ ԳՈՐԾԸ»

Ապրիլ 22,2010 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, սկսվեց քրեական հերթական աղմկահարույց գործերից մեկը: Սակայն տուժողի միջնորդությամբ, դատարանի որոշմամբ այն հետագայում կանցկացվի դռնփակ:
Դատական նիստը սկսվեց 35 րոպե ուշացումով, այն էլ դատախազ Հարություն Սարգսյանի ուշանալու պատճառով: Նախագահող Գ. Ավետիսյանը այն որակեց ակնհայտ անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ: «Ոչ մի տեղ ընդունված չէ, որ դատախազը պիտի ուշանա եւ դատարանը սպասի նրան»,- ասաց դատավորը:
Դատարան բերվեց փետրվարի 11-ից կալանքի տակ գտնվող x-սուպերմարկետի վաճառողներից մեկը՝ 1988թ. ծնված Գ.Ա.-ն: Նրա պաշտպանությունը ստանձնած փաստաբանը գործի նյութերին ծանոթանալու համար խնդրեց մի քանի օր ժամանակ:
Դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Ըստ դրա, Գ.Ա.-ն «սեռական» հերթական հարաբերության մեջ մտնելով տուժող-տղամարդու հետ, բջջային հեռախոսով տեսանկարահանել է կատարվածը եւ ապա սպառնացել է հրապարակայնացնել: Որպեսզի դա չլինի, իր զուգընկերոջից նա պահանջել է 762 000 ՀՀ դրամ (համարժեք է $2000-ին):
Տուժողին ուղեկցում էր նրա ընկերը, որը, դատական նիստը դեռ չէր սկսվել, նախ ասաց, թե «տուժողը հոգեկան ստրես է տանում» եւ չի կարող նիստին մասնակցել, ապա «տուժողի» հետ եկավ, որն էլ հայտնեց, թե գնալու է Մոսկվա, քանի որ ամբաստանյալի պատճառով գործը կորցրել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել