Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՕԳՆԵՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ

Ապրիլ 22,2010 00:00

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանի եւ ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան երեկ ստորագրեցին նամակ-համաձայնագիր՝ գրանցված գործազուրկների համար մի շարք լայնամասշտաբ մասնագիտական վերապատրաստումներ կազմակերպելու եւ իրականացնելու մասին: Այդ համաձայնագրով նախատեսվում է վերապատրաստումից հետո գործազուրկներին հետագայում աշխատանքի տեղավորել, ընդ որում՝ շեշտը դնելով Հայաստանի մարզերում բնակվող երիտասարդների գործազրկության խնդրի վրա:
«Աղքատության հաղթահարումը եւ հասարակության խոցելի խմբերի համար հիմնական սոցիալական ու տնտեսական ծառայությունների հասանելիության ապահովումը Հայաստանում ՄԱԶԾ-ի գործունեության առաջնային ոլորտներից են: Զարգացող ազգային կարողությունները մարդկային զարգացումը խթանելու ամենաարդյունավետ միջոցներից են»,- ասաց ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ տիկին Դ. Գերչեւան: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խոսքերով էլ՝ «Այսպիսի ծրագրերը, որոնք ներառում են ակտիվ աշխատաշուկայի բաղադրիչներ, դրական ազդեցություն կունենան զբաղվածության ոլորտում տնտեսական ճգնաժամի ազդեցությունները մեղմելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել