Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՂԱՑԱՆ «ՅՈԹՆԱՂԲՅՈՒՐԻ» ԹԱՍԵՐԸ

Ապրիլ 22,2010 00:00

\"\"Հանրապետության հրապարակի «Յոթնաղբյուր»-ի վրայից գողացել են յոթ թասերից երեքը: Դիզայներ-ոսկերիչ Նուռի ստեղծած այս գործերը տեղադրվել էին ցայտաղբյուրի վրա 2008թ.-ին: Ընդ որում` «Յոթնաղբյուր»-ի նորոգման աշխատանքները տեւել էին 7-8 ամիս:
Գողությունը, ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում ասաց հրապարակում պաղպաղակ վաճառողներից մեկը, տեղի է ունեցել ապրիլ 17-ի լույս 18-ի գիշերը: Հանրապետության հրապարակի գիշերային պահակը նրան պատմել է, որ գողությունը թերեւս կատարել է մեկը, ով քաղաքապետարանին պատկանող կարմիր գույնի աղբատար մեքենայով է եղել: Ենթադրել է, որ հենց նա էլ գողացել է ցայտաղբյուրի թասերը: Պահակին մենք չկարողացանք հանդիպել, քանի որ նա աշխատում է գիշերային ժամերին: Իսկ երբ Հանրապետության հրապարակում հերթապահություն իրականացնող ոստիկաններից փորձեցինք մանրամասներ ճշտել, պարզվեց, որ նրանք չեն էլ նկատել գողության փաստը: Ոստիկանության մամուլի ծառայությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ «Յոթնաղբյուր»-ի թասերի գողության մասին իրենց մոտ ահազանգ չի եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել