Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԽԵՂԴԵԼԸ Ո՞ՐՆ Է

Ապրիլ 22,2010 00:00

\"\"«Մարդու իրավունքների հռչակագրում շատ հստակ նշված է, որ մարդիկ կարող են ընդվզել վարչակարգի դեմ, եթե համարում են, որ այն իրենց իրավունքներն ամբողջությամբ ոտնահարել է»,- news.am-ի մատուցմամբ, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի՝ վերջին օրերս արած այն հայտարարությանը, թե ցանկացած հեղափոխություն կճնշվի հենց օրորոցում:
Նշելով, որ ոստիկանապետի այս հայտարարությունն ինքը շատ վատ է ընդունել, ՄԻ Պաշտպանը խորհուրդ է տվել նախ՝ հասկանալ հեղափոխության եւ հեղաշրջման միջեւ եղած տարբերությունը. «Առաջին՝ ի՞նչ է նշանակում հեղափոխություն, եւ երկրորդ՝ հեղափոխություն խեղդելը ո՞րն է»: Պաշտպանը նաեւ հավելել է, թե պետք է հասկանալ՝ ի՞նչ նկատի ուներ Ալիկ Սարգսյանը հեղափոխություն ասելով, որովհետեւ հեղաշրջումն ու հեղափոխությունը տարբեր բաներ են: «Հեղափոխություն կարող է լինել միայն այն դեպքում, երբ հասարակության ճնշող մեծամասնությունն այդ ճանապարհով է գնում: Հասարակությանը ճնշել հնարավոր չէ»,- ամփոփել է Արմեն Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել