Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԿԸ՝ ՇԱԽՄԱՏ, ՄՅՈՒՍԸ՝ ԹԱՏՐՈՆ

Ապրիլ 22,2010 00:00

«Վաշինգտոնյան հանդիպումները մի վերջին շանս տվեցին փրկել հայ-թուրքական գործընթացը, սակայն այդ հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությունը կարծես որոշել են գաղտնի պահել մինչեւ ապրիլի 24-ը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ պարոն Կիրակոսյանի, վաշինգտոնյան հանդիպումներում Թուրքիան շատ ուժեղ ճնշման է ենթարկվել ամերիկացիների կողմից: Իսկ այն, որ Միջուկային անվտանգության հարցերի համաժողովին հրավիրված չի եղել Ադրբեջանը, զայրացրել է այդ երկրին. «Ադրբեջանը բարկացած է Թուրքիայի վրա եւ հիասթափված ԱՄՆ-ից»: Քանի որ ՌԴ նախագահը մայիսի 11-ին մեկնելու է Թուրքիա, պարոն Կիրակոսյանին հիմք է տալիս ենթադրել, որ Սերժ Սարգսյան-Էրդողան վաշինգտոնյան հանդիպումը առաջինն էր, սակայն ոչ վերջինը, եւ այն մոտակա ամիսներին շարունակություն է ունենալու Մոսկվայում: Հայ-թուրքական գործընթացում «Հայաստանը շախմատ է խաղում, իսկ Թուրքիան` թատրոն: Թուրքիան փորձում է 2 շրջանների վերադարձի իրենց պահանջը ներկայացնել որպես փոխզիջում, որ տեսեք՝ բոլոր շրջանները չենք ուզում, այլ միայն երկուսը, այնինչ, ակնհայտ է, որ դա փոխզիջում չէ»,- վստահ է Ռիչարդ Կիրակոսյանը:

Ենթադրելի է, որ այսօր նախագահ Սերժ Սարգսյանը կհայտարարի արձանագրությունից Հայաստանի ստորագրությունները հետ վերցնելու մասին կամ առնվազն կհայտարարի գործընթացը սառեցնելու մասին՝ մինչեւ Թուրքիայի խորհրդարանի վավերացումը, եւ հենց դա է լինելու նախագահի այսօրվա ուղերձի բովանդակությունը: Հիշեցնենք, որ իշխանական շրջանակներում բազմիցս հայտարարել են, որ արձանագրությունների վավերացման «ողջամիտ ժամկետը» ապրիլի 24-ն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել