Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐՈՇ ՊԱՀԵՐ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՉԵՆ

Ապրիլ 22,2010 00:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն երեկ Բաքվում լրագրողներին ասել է, որ «Ադրբեջան կատարած այցի նպատակներից մեկն էր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններում վերադարձնել ԼՂ հիմնախնդրի շուրջ բաց թողնված հնարավորությունները»: Այս մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով ԱՊԱ-ն: Ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման ամսաթիվը, ինչպես նաեւ հետագա քայլերը պարզ կդառնան համանախագահների ողջ կազմով հանդիպումից հետո, որը, ըստ Բրադկեի, տեղի կունենա Մոսկվայում՝ ապրիլի 22-ին: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանն ընդունո՞ւմ է Մադրիդյան սկզբունքները, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը նշել է, որ որոշ հարցերում ընդհանուր մոտեցումներ կան, սակայն կողմերի միջեւ որոշ պահեր համաձայնեցված չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել