Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՏԱՀՈԳԻՉ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

Ապրիլ 21,2010 00:00

Երեկ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը ՄԱԱ-ում հանդես է եկել այն հայտարարությամբ, թե ավագ դպրոցների գաղափարախոսությունն առողջ է, սակայն դրա իրականացնողները տապալում են այն: Ըստ պատգամավորի, մեղավորների թվում են մարզպետները եւ դպրոցների տնօրենները: Ա. Բախշյանն ասուլիսում անդրադարձել է նաեւ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի՝ Երեւանում, Սյունիքում եւ Լոռիում վերջերս անցկացրած ընթացիկ գնահատման ստուգումներին: Բանախոսի համոզմամբ, դրանց վերլուծությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս. «Առաջին անգամ մենք մեր հանրակրթության որակի անկման մասին փաստաթուղթ ունենք»: Ա. Բախշյանի համոզմամբ, այդ ցածր ցուցանիշների պատճառները բազմաթիվ են՝ ծրագրերը, ուսումնական պլանը, ուսուցիչները, օրենք չիմացող մարզպետները եւ դասագրքերը: Նա փաստել է, որ դասագրքերի այս տարվա մրցույթին մասնակցել է ավագ դպրոցի 16 անուն դասագիրք, որից 4-ը չի հաստատվել: Չհաստատվածները 10-11-րդ դասարանների համար նախատեսված ֆիզիկայի, քիմիայի եւ կենսաբանության, ինչպես նաեւ 11-12-րդ դասարանների ռուսաց լեզվի դասագրքերն են: Պատգամավորը հավելել է նաեւ, որ չեն ապահովվում դասագրքերի սանիտարահիգիենիկ պահանջները, որոնք ստուգելու համար անգամ լաբորատորիա չկա: Խոսելով Մանկավարժական համալսարանի մասին, նա հայտարարել է, թե այնտեղ այնքան բան կա փոխելու, որ ավելի հեշտ կլինի փակել, քան ինչ-որ բան փոխել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել