Ապրիլի 24-ին Համբուրգի «Sporthalle» մարզադահլիճում կայանալու է թեթեւագույն քաշային կարգում WBA/WBO/WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանի եւ WIBA-ի գոտու տիրակալ գերմանուհի Նադյա Ռաոուիի միջեւ գոտիների միավորման մենամարտը:
Մարտից առաջ հրավիրված մամուլի ասուլիսում «Մարդասպան թագուհին» լրագրողներին հայտարարել է. «Մրցակիցս շատ ուժեղ է: Վերջին չորս մարտերում հանդիպել է բացառապես ուժեղ հակառակորդների հետ: Հստակ գիտակցում եմ, թե ռինգում ինչ է կատարվելու եւ առանց ավելորդությունների տրամադրվում եմ: Այդ օրը կրակի դեմ կրակ է լինելու: Եվ իմ կրակը պետք է ավելի լինի»: