Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՎԵԼ Է ԱՖՂԱՆՑԻ ՓՈԽՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ

Ապրիլ 21,2010 00:00

Նախօրեին մզկիթում, հենց երեկոյան աղոթքի պահին գնդակահարվել է աֆղանական Կանդագար նահանգի ղեկավարի տեղակալ Ազիզուլլա Յարմալը: Անհայտ անձինք մուտք են գործել մզկիթ եւ բարձրաստիճան պաշտոնյային սպանել են տասնյակ այլ աղոթք անող մարդկանց աչքի առաջ: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հանցագործներին կալանավորել չի հաջողվել, պարզ չէ նաեւ նրանց ինքնությունը: Փոխնահանգապետը թշնամիներ չի ունեցել, իսկ վերջին շրջանում զբաղվել է շինարարական նախագծերով, այդ թվում՝ ղեկավարել է ճանապարհների վերականգնման աշխատանքները: Այդ մասին հայտարարել է նահանգապետարանի պաշտոնական ներկայացուցիչ Զալմայ Այուբին: «Դա Աֆղանստանի թշնամիների ձեռքի գործն է: Նրանք չեն ուզում, որ կարգին մարդիկ ծառայեն ի շահ աֆղան ժողովրդի»,- հայտարարել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել