Ֆիլիպինների իշխանությունները կոմունիստ ապստամբներին մեղադրել են չորս ոստիկանի սպանության մեջ: Վերջիններս զոհվել էին երկրի մայրաքաղաք Մանիլայից արեւելք գտնվող Ռիզալ նահանգում՝ ականի պայթյունից:
Իշխանությունները հայտարարել են, որ այն բանից հետո, երբ պարեկային ոստիկանության մեքենան դեմ է առել «Նոր ժողովրդական բանակ» անունով հայտնի գրոհայինների խմբավորման կողմից տեղադրված ականին, վերջիններս կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ: Հարձակման արդյունքում վիրավորվել է նաեւ ոստիկանության հինգ աշխատակից: