Ապրիլի 20-ի առավոտյան իրանական բանակի հրետանին հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքի քրդական գյուղերին: Այդ մասին տեղեկացնում է news.am-ը՝ վկայակոչելով «Firat» գործակալությանը, շեշտելով, որ իրանական հրետանին միացել է հիշյալ շրջանի վրա թուրքական զինուժի հարձակումներին: Աղբյուրի փոխանցմամբ, հրետանային հարվածներն ուղղված են եղել Քանդիլի հատվածի քրդական գյուղերի ուղղությամբ: Զովածների մասին տեղեկություններ դեռեւս չկան:
Միաժամանակ, BBC-ի մատուցմամբ, Իրանի արեւմուտքում գտնվող Իլամ՝ մեծ մասամբ քրդաբնակ քաղաքում ավտոմեքենայի պայթյունի արդյունքում ամենաքիչը երկու մարդ է զոհվել եւ մի քանիսը՝ վնասվածքներ ստացել: Պայթյունի պատճառը դեռեւս անհայտ է: Ավելի վաղ, այս քաղաքում մի քանի կալանավոր բանտից փախուստ էր իրականացրել՝ օգտագործելով ռեակտիվ նռնակներ: