Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶՈՀՎԵԼ Է ԱԿԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ

Ապրիլ 21,2010 00:00

Ապրիլի 19-ին Տավուշի մարզի Բերդավան գյուղի 52-ամյա բնակիչ, երեք երեխաների հայր Սոս Խանինյանը տուն չի վերադարձել: Նա սահմանագոտում հող էր մշակում: Հողատարածքը մշակելուց, հարթեցնելուց հետո Սոսը մոտակա ցաքուտներում ծնեբեկ է քաղել, որի ժամանակ էլ պայթել է հակահետեւակային ականի վրա: Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանից տեղեկացանք, որ ապրիլի 20-ի առավոտյան Սոս Խանինյանի մարմինը դուրս է բերվել սահմանագոտուց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել