ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ նախորդ օրը, ժամը 16.00-ին, ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 4-րդ նրբանցքում տեղի է ունեցել փլուզում:
Տեղում պարզվել է, որ ինքնափլուզվել է Լարիսա Դավիդովային պատկանող թիվ 29 տանը կից՝ 13-15 մ երկարությամբ եւ 4-5 մ բարձրությամբ հենապատը: Փլուզման հետեւանքով փակվել է ճանապարհի երթեւեկելի մասի՝ նշված հասցեին հարակից հատվածը: Տուժածներ չկան: