Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՐԱԾԻ ԴԻՆ ԳՏԱՆ

Ապրիլ 21,2010 00:00

Գեղարքունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ ապրիլի 18-ի երեկոյան Վարդենիսի տարածքի Կուտական-Տրետուք համայնքների վարչական տարածքի լեռներում հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի բնակիչ՝ 1970 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Արմեն Հարությունյանի դին: Գեղարքունիքի մարզի փրկարար ծառայության պետ Մարտին Բարսեղյանը այս առթիվ հիշեցրել է, որ Արմեն Հարությունյանը այս տարվա հունվարի 7-ին հանձնել է մարտական հերթափոխը, որից հետո տուն է վերադարձել, սակայն անհասկանալի հանգամանքներում անհայտացել է: Որոնողական աշխատանքները այդ օրվանից մինչեւ ապրիլի 18-ը շարունակվել են: Ենթադրվում է, որ Արմեն Հարությունյանը ճանապարհին մոլորվել է, ընկել ձնահյուսի մեջ: Նրա մարմինը հնարավոր է եղել գտնել միայն ձնհալից հետո:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել