Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂԻ ԳՈՐԾՈՎ

Ապրիլ 21,2010 00:00

Լրագրող Էռնեստ Վարդանյանի հարազատները դիմել են Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին՝ օգնություն խնդրելով՝ հասնելու Վարդանյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխման, ապահովելու նրա պաշտպանության իրավունքը փաստաբանի մասնակցությամբ, որին կընտրի ինքը, ինչպես նաեւ ապահովելու բաց դատավարություն եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նորմերի պահպանում:

Ըստ «Արմինֆո» գործակալության, ապրիլի 7-ին հայտնի լրագրող եւ քաղաքագետ Էռնեստ Վարդանյանը ձերբակալվել է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության հատուկ ծառայությունների կողմից՝ պետական դավաճանության համար մեղադրանքով: Ընդ որում, ոչինչ չի հաղորդվում այն մասին, թե հատկապես ինչ ապօրինի արարք է թույլ տվել լրագրողը: Հայ լրագրողի ձերբակալության դատապարտությամբ հանդես են եկել «Լրագրողներ առանց սահմանների», «Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտե», «Հարավ-արեւելյան Եվրոպայի մեդիա-կազմակերպություն» միջազգային կազմակերպությունները: Մերձդնեստրի նախագահ Սմիռնովի հետ այդ հարցի շուրջ բանակցություններ է վարել Մոլդովայում ԱՄՆ դեսպանը:

Լրագրողի հարազատներին մտահոգում է հատկապես այն փաստը, որ նախաքննությունն ի սկզբանե վարվում է օրենքի խախտումներով: Նրանց մտահոգում է նաեւ Էռնեստի առողջական վիճակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել