Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴՆ» ԷԼ Է ԱՆԿՈՒՄԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇ ՏՎԵԼ

Ապրիլ 21,2010 00:00

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն հրապարակել է 2009թ. գործունեության հիմնական ցուցանիշները: Այդ մասին տեղեկացնում է tert.am-ը, նշելով, որ ընկերության զուտ շահույթը 2009թ. կազմել է 3491 մլն դրամ, ինչը 24 տոկոսով պակաս է 2008թ. ցուցանիշից: Նախորդ տարի ընկերության ներդրումները կազմել են 51.6 մլն դրամ, պետբյուջե վճարվել է 20.4 մլրդ դրամ, ինչը 5 տոկոսով ավելի է 2008թ. վճարներից: 2009թ. Հայաստան ներկրված բնական գազի ծավալները նվազել են 20 տոկոսով՝ կազմելով 1 812 մլն խմ: Նույնքան էլ նվազել են իրացման ծավալները՝ կազմելով 1 662 մլն խմ: Նախորդ տարեվերջին Հայաստանի գազիֆիկացված բնակավայրերի թիվը կազմել է 552, բաժանորդների թիվը՝ 596 353:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել