Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

16 ՉՎԵՐԹ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

Ապրիլ 21,2010 00:00

Ապրիլի 19-ի դրությամբ Հայաստանում չի իրականացվել 16 ուղեւորատար ավիաչվերթ, տեղեկացնում է ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Թռիչքները սկսել են չեղյալ հայտարարվել ապրիլի 15-ից: Ընդամենը չի իրականացվել 16 չվերթ՝ դեպի եվրոպական քաղաքներ, որից 10-ը՝ «Արմավիա» ավիաընկերության: Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Իսլանդիայի հարավում Էյաֆյատլայոկուդլ հրաբխի ժայթքման հետեւանքով մթնոլորտ արտանետված հրաբխային մոխրի ամպը հանգեցրել է եվրոպական երկրների մեծ մասում ավիաթռիչքների արգելքի: Օդային երթեւեկության անվտանգության նկատմամբ հսկողության եվրոպական կազմակերպության տվյալներով, ապրիլի 16-ից սկսած՝ եվրոպական երկրներում յուրաքանչյուր օր չեղյալ է հայտարարվում ավելի քան տասնյակ հազար չվերթ: Ապրիլի 19-ին Եվրոպայի օդային տարածությունում իրականացվել է շուրջ 8,7 հազար թռիչք՝ 28 հազար նորմալ ցուցանիշի դեպքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել