Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

522 + 22 ՎԹԱՐԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Ապրիլ 21,2010 00:00

Ներկայում Հայաստանում կա 4-րդ աստիճանի վթարային 22 բազմահարկ շենք՝ 410 բնակարանով: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆոն»՝ ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը երեկ ասել է, որ այդ շենքերի վերանորոգման արժեքը գնահատվում է 5 մլրդ դրամ: Իսկ 3-րդ աստիճանի վթարային շենքերի թիվը կազմում է 522: «Այդ շենքերը անհապաղ վերանորոգման եւ ամրացման կարիք ունեն, այլապես դրանք կարող են ծառայել 2-3, ամենաշատը՝ 4-5 տարի»,- հայտարարել է նախարարը: Նա հիշեցրել է, որ այս տարի կառավարությունը կընդունի վթարային շենքերի վերականգնման հայեցակարգ՝ միջոցառումների ժամանակացույցով: Նախարարն ավելացրել է, որ մեկ ամսվա ընթացքում նախարարությունը կառավարությանը կներկայացնի անհրաժեշտ միջոցների առավել մանրամասն գնահատական, ինչից հետո կարելի կլինի ձեռնամուխ լինել դրանց հայթայթմանը: Բնակարանաշինության բյուջետային ծրագրերի ծավալը 2010 թվականին կկազմի 22, 05 մլրդ դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել