Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ՄՈՒՂԱՄ Է ՋՈԿՈՒՄ

Ապրիլ 21,2010 00:00

Վաշինգտոնյան այցից առաջ Սերժ Սարգսյանը Տավուշում, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, հայտարարեց, որ արդեն «մեր որոշումը գրեթե ունենք»: ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից «Ա1+»-ը փորձել էր ճշտել՝ ո՞րն է այդ որոշումը: Ի պատասխան՝ պարոն Սահակյանն ասել է. «Մեր քաղաքական օրակարգը շատ հարուստ է, եւ Սերժ Սարգսյանի ասածը վերաբերվում է մեր բոլոր ազգային խնդիրներին»:

Ըստ ՀՀԿ փոխնախագահի, խոսքը ստորագրությունը ետ կանչելու հնարավորության մասին չէ. «Ստորագրությունը ետ կանչելը մեր խնդիրը չէ, բայց նաեւ չենք խուսափում դրանից, բնականաբար: Այն խաղի կանոնները, որ արդեն դիվանագիտական հարաբերություններում թուրքական կողմն իր մուղամն է դարձրել, եւ երբ ուզում է՝ կլկլացնում է, մենք այդքան երկար չենք հանդուրժելու, բնականաբար, բայց այն խնդիրը, որ դրված է մեր առաջ, շարունակելու ենք հետապնդել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել