Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍԻՆԵՐԳԻԱՅԻ ԷՖԵԿՏԸ»՝ ԸՍՏ Մ. ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ

Ապրիլ 21,2010 00:00

«Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Մհեր Շահգելդյանը, ով պաշտոնանկությունից հետո սկսել է զբաղվել «կուսակցական շինարարությամբ», ինչպես ժամանակին հայտարարեց նրա կուսակցական առաջնորդը, երեկ առաջին անգամ այդ կարգավիճակով հանդես եկավ ԶԼՄ-ների ներկայացուցիչների առաջ եւ խոսեց նախագահի վաշինգտոնյան այցի, տնտեսական որոշ խնդիրների եւ իր կուսակցության մասին: Ըստ պարոն Շահգելդյանի, ՀՀ նախագահի վաշինգտոնյան այցը վկայեց, որ «Հայաստանի Հանրապետությունն էլ ավելի է ակտիվանում գլոբալ-քաղաքական գործընթացներում, եւ հիմնախնդիրների բարձրացումը, ներկայացումը, սա խիստ կարեւոր է: ՀՀ-ն իր էլ ավելի ակտիվ նախաձեռնողական քաղաքականությամբ ներգրավված լինելով տարածաշրջանային գործընթացներում՝ էլ ավելի մեծ չափով, մեր համոզմամբ, պետք է ներգրավված լինի գլոբալ գործընթացներում: Սա առավել կարեւոր է նաեւ ՀՀ-ում ատոմակայանի հերթական բլոկի կառուցման հետ կապված, որը նաեւ մեր էներգետիկ անվտանգության կարեւորագույն խնդիրներից մեկն է»: Ըստ Մհեր Շահգելդյանի՝ «ՕԵԿ-ը մշտապես ասել է, որ մենք կողմնակից ենք երկխոսություններին, կողմնակից ենք բանակցություններին, բայց երբեք՝ մեր արժեքների, մեր արժեքային տեսլականի հաշվին»: ՕԵԿ փոխնախագահը նշեց, որ վաշինգտոնյան հանդիպումից հետո տարբեր թուրք պաշտոնյաներ իրար հակասող հայտարարություններ էին անում եւ հետո փորձում էին սուր անկյունները կլորացնել, մինչդեռ. «ՀՀ պաշտոնյաների կողմից դուք երբեք չեք տեսնի երկակիություն»: «Մենք կարողանում ենք ունենալ էլ ավելի մեծ չափով սիներգիայի էֆեկտը, այսինքն՝ Հայաստանի եւ Սփյուռքի ջանքերի միավորումը մեր ազգային նպատակների, մեր ազգային շահերի իրականացման ուղղությամբ, եւ այս սիներգիայի էֆեկտը, այսինքն՝ դրական գործոնները մենք այստեղ տեսնում ենք եւ կարողանում ենք հստակ նշել»,- հայտարարեց ՕԵԿ փոխնախագահը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել