Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է

Ապրիլ 21,2010 00:00

APA գործակալությանը տված հարցազրույցում Իրանի ԱԳ փոխնախարար Ռամին Մեհմանպարաստը պատասխանելով ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման հարցում Իրանի միջնորդական առաքելության պատրաստակամությանը վերաբերող հարցին՝ ասել է. «Մենք հույս ունենք, որ համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի հասնել դրական արդյունքների։ Տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ Իրանը ջանքեր է գործադրում։ Եթե մենք ուզում ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը վերանա, ապա պետք է հստակեցնենք այդ հակամարտության առաջացման պատճառները։ Սովորաբար տարածաշրջանային հակամարտությունները տեղի են ունենում երրորդ երկրի միջամտությամբ, որի հետեւանքով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը վտանգի տակ են հայտնվում։ Մենք ուզում ենք հակամարտության կարգավորման մեջ ներդրում կատարել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ մեր ունեցած հարաբերությունների շնորհիվ։ Եթե տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն չլինի, չի լինի առաջընթաց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել