Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԲԱՐԵՓՈԽՎԻ

Ապրիլ 21,2010 00:00

ՀՀ փրկարարական համակարգում լայնածավալ բարեփոխումները մեկնարկել են հայեցակարգի նախագծի մշակմամբ: Ըստ ԱԱԽ մամուլի գրասենյակի, հայեցակարգի նախագծի մշակման միջգերատեսչական հանձնախումբը երեկ նիստ է գումարել, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա նշել է, որ յուրաքանչյուր պետության առաքելությունը քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ու անվտանգության ապահովումն է: Այս առումով փրկարար ծառայության բարեփոխումները ռազմավարական նշանակություն ունեն. «Միայն այս տարվա ընթացքում մեր երկրում տեղի է ունեցել 27 փլուզում, 400-ից ավելի հրդեհ, արդյունքում՝ զոհվել է 3 մարդ, տարբեր կարգի վնասվածքներ է ստացել 7 մարդ, միլիոնների հասնող տնտեսական վնաս է հասցվել քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց: Փրկարար ծառայությունն, իհարկե, օպերատիվ արձագանքել է, բայց մեր նպատակն է Հայաստանում ձեւավորել քաղաքացիներին օպերատիվ աջակցություն, օժանդակություն ցուցաբերելու այնպիսի համակարգ, որը գործում է զարգացած երկրներում: Մենք մեծ բարեփոխումներ ենք նախատեսում փրկարար ծառայության համակարգում, եւ համոզված եմ, որ դրանք արդյունավետ իրականացնելու դեպքում կարող ենք մեր քաղաքացիներին առավել արդյունավետ պաշտպանել, ապահովել նրանց անվտանգությունը, եւ դա կազմում է մեր երկրի անվտանգության ապահովման կարեւորագույն բաղկացուցիչներից մեկը»: Նիստում որոշվել է 3 ամսվա ընթացքում հաստատման ներկայացնել հայեցակարգի նախագիծը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել