Լրահոս
Օրվա լրահոսը

«ԽՈՇՈՐ ՁԿՆԵՐԸ» ՓԱԽԵԼ ԵՆ

Ապրիլ 21,2010 00:00

\"\"

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, շաբաթ օրը Նոր Նորքում տեղի ունեցած քրեական «ռազբորկայի» ձերբակալված 36 մասնակիցներից 19-ը տարվել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջաններիի դատարան (տես՝ լուսանկարը), որոնցից 17-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկամսյա կալանքը, իսկ երկուսը ազատվել են գրավով:

Ըստ մեր աղբյուրի, չկայացած «ճակատամարտի» մասնակից խոշոր քրեական հեղինակությունները՝ Ժիրոն, Փռի Արթուրը, Դմբուզը, Աշոտիկը եւ այլք դեպքի վայրից դիմել են փախուստի եւ այժմ գտնվում են հետախուզման մեջ: Կալանավորվել են հիմնականում մանր տրամաչափի քրեական տարրերը: Նրանց թվում է ոմն Կարենը, որը ժամանակին շուկայում մսի սեղանիկներ ուներ եւ, իր քրեական «գործընկերների» նման, ակտիվորեն մասնակցել է բոլոր տեսակի ընտրությունների կեղծմանը: Մեր աղբյուրների պնդմամբ, կալանավորվածների թվում կա միայն նախկինում դատված մեկ քաղաքացի: «Ռազբորկայի» պատճառը, ըստ «Առավոտի» տեղեկությունների, չվերադարձված պարտքն էր՝ 22 հազար դոլարը: Որպես պարտքը չվերադարձնելու «պատժամիջոց», քրեական օրենքների համաձայն, պահանջվել է 100 հազար դոլար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել