Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ֆինանսներ լինեն

Ապրիլ 20,2010 00:00

Անցած հանգստյան օրերին Երեւանում կայացավ սպորտային բրիջի՝ Հայաստանի զույգային 19-րդ առաջնությունը, որին մասնակցեց ութ երկյակ:
Ի վերջո, հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեցին Հայաստանի բազմակի չեմպիոններ Արմեն Զելենկոն եւ Աշոտ Քեշիշյանը: Արծաթե մեդալի արժանացան նույնպես հանրապետության բազմակի չեմպիոններ Արթուր Անտոնյանն ու Լեւ Սեւիյանը, իսկ մրցանակային եռյակը եզրափակեցին Արտեմ Բալոյանն ու Գեւորգ Անտոնյանը (Ավստրիայից): Ի դեպ, 62-ամյա Գ. Անտոնյանը, որ ներկայումս հիմնականում բնակվում է Հայաստանում, բրիջ խաղալ վերջերս է սովորել եւ արդեն միջազգային չափորոշիչներով համապատասխանում է «սենյորներ» դասին (55 տարեկանից բարձր): Սա մարզական առումով եզակի երեւույթ է: Գեւորգ Անտոնյանն արդեն կարող է մասնակցել նաեւ Ավստրիայում անցկացվող այս տարիքային խմբի՝ սենյորների չեմպիոնատներին: Նրա այս հաջողությունը մարզաձեւի ֆեդերացիան գնահատում է թեկուզ այն բանի համար, որ վերջինս, առաջին անգամ մասնակցելով Հայաստանի առաջնությանը, արժանացավ բրոնզե մեդալի:
Սպորտային բրիջի հանրապետական ֆեդերացիան նախատեսում է առաջիկայում անցկացնել նաեւ Հայաստանի թիմային առաջնություն, որից հետո հավաքականի կազմավորումով համապատասխան ֆինանսների առկայության դեպքում պատրաստ է մասնակցել նաեւ հունիսին Բելգիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել