Շաբաթ օրը կայացան ֆուտբոլի Հայաստանի 19-րդ առաջնության բարձրագույն խմբի չորրորդ տուրի հանդիպումները:
Հանրապետության բազմակի չեմպիոն «Փյունիկը» 1:0 հաշվով պարտության մատնեց մինչ այդ իր մերձակա մրցակցին՝ «Ուլիսին», «Գանձասարը» հարազատ պատերի ներքո 1:2 հաշվով զիջեց «Բանանցին», «Իմպուլսը» մրցակցի դաշտում մեկ անպատասխան գնդակ անցկացրեց «Կիլիկիայի» դարպասը, իսկ Գյումրիի «Շիրակը» կրեց այս առաջնությունում չորրորդ անընդմեջ պարտությունը, այս անգամ՝ «Միկայից»:
Չորս տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ստացավ:
1. Փյունիկ 4 3 1 0 8-2 10
2. Միկա 4 3 0 1 9-4 9
3. Բանանց 4 2 1 1 9-9 7
4. Ուլիս 4 2 1 1 6-3 7
5. Կիլիկիա 4 2 0 2 6-5 6
6. Իմպուլս 4 1 1 2 3-8 4
7. Գանձասար 4 1 0 3 3-6 3
8. Շիրակ 4 0 0 4 1-8 0
Առաջնության 5-րդ տուրը կկայանա փետրվարի 25-ին: Իսկ մինչ այդ՝ փետրվարի 20-ին Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Փյունիկը» կհյուրընկալի «Ուլիսին», իսկ հաջորդ օրը «Միկան» հարազատ պատերի ներքո կհանդիպի «Բանանցի» հետ: Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին խաղում Վարդան Մինասյանի սաները հաղթանակ էին տոնել՝ 2:0, իսկ «Բանանցը» տանը մեկական գնդակ էր փոխանակել «Միկայի» հետ: