Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԹՈՒՄՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԵՌՆԱՆԱՎ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ

Ապրիլ 20,2010 00:00

Ապրիլի 17-ին Վրաստանի ջրային ավազանի՝ Բաթումի նավահանգստի տարածքում կալանավորվել է ռուսական դրոշի ներքո նավարկող «Սարատով սիթի» բեռնանավը: Կալանավորման մասին, սակայն, հաղորդվել է միայն երեկ: Վրաստանի սահմանային ոստիկանության հայտարարության համաձայն, նավը կալանավորվել է «ծովն աղտոտելու փաստի» կապակցությամբ, եւ եթե հետաքննությունը հաստատի նավի անձնակազմի մեղքը, ապա գործը կուղարկվի դատարան: Թե քանի հոգի է եղել նավի տախտակամածին՝ չի հաղորդվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել