Իսրայելը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ուղղած նամակում զգուշացրել է, որ եթե «Հզբոլլան» Իսրայելի տարածքը հրթիռային հարվածներ հասցնի՝ Երուսաղեմը դրան կարձագանքի Սիրիայի վրա պատասխան հարձակմամբ: BBC-ի մատուցմամբ, այս մասին հայտնի է դարձել «The Times» պարբերականից: Այդ հայտարարությունը հետեւել է այն բանին, երբ Իսրայելի հետախուզությունը հաղորդել է Սիրիայի կողմից «Հզբոլլա» ահաբեկչական կառույցին «Սկադ» տեսակի բալիստիկ հրթիռներ մատակարարելու մասին:
Այդ տեղեկությունը ստիպել է Իսրայելի իշխանություններին՝ ակտիվ արշավ սկսել բնակչությանը նոր հակագազեր բաժանելու համար: