Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՀԵՐԻՆ

Ապրիլ 20,2010 00:00

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը հանդիպել է Մալթայում եկեղեցականների սեքսուալ հետապնդումների ենթադրյալ զոհերի հետ եւ հայտարարել է, որ բոլոր ջանքերը կգործադրի մեղավորներին պատժելու համար: Lenta.ru-ի մատուցմամբ, այդ հանդիպումը տեղի է ունեցել կիրակի օրը: Ի դեպ, Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Մալթայում է նշել իր ծննդյան 83-րդ տարեդարձը:
Հիշեցնենք, որ Մալթայի երեք հոգեւորականներ մեղադրվում են 1980-1990-ականներին որբ երեխաների նկատմամբ սեքսուալ հետապնդումների մեջ: Մինչ այդ, Պապը մանկապիղծ հոգեւորականների թեման ուղղակիորեն շոշափել էր մարտ ամսին, երբ բաց նամակով դիմել էր Իռլանդիայի կաթոլիկներին: Իռլանդիայում բացահայտվել էին մանկահասակ կաթոլիկների նկատմամբ հոգեւորականների կողմից անցած մեկ տասնամյակի ընթացքում իրականացված սեքսուալ հետապնդումների հազարավոր փաստեր, որոնց առնչությամբ Բենեդիկտոս 16-րդը հայտարարել էր, թե ինքը ապշած է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել