Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԵՆԸ՝ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Ապրիլ 20,2010 00:00

Թուրքիայի ռազմական դպրոցում արդեն 10 տարի հայերեն է դասավանդվում:
Ինչպես տեղեկացնում է akunq կայքը,  Թուրքիայի Ցամաքային ռազմական դպրոցի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քենան Հյուսնյուօղլուն հայտնել է, որ դպրոցում պարտադիր դասընթացներից բացի, ուսուցանվում են նաեւ 12 օտար լեզուներ:  Հյուսնյուօղլուն հայտնել է նաեւ, որ այս 12 լեզուների մեջ է մտնում նաեւ հայերենը: «Որպես երկրորդ օտար լեզու, դասավանդվող լեզուների շարքում ընդգրկված են նաեւ արաբերենն ու չինարենը: Արդեն 10 տարի դասավանդվում է նաեւ հայոց  լեզու: Մինչ օրս մեր սաներից հայերեն է սովորել 120 հոգի: Ներկայումս հայոց լեզվի դասընթացներին մասնակցում է 4 ուսանող: Այս տարի սկսել ենք նաեւ դասավանդել իտալերեն եւ իսպաներեն»,- ասել է գեներալ-լեյտենանտ Քենան Հյուսնյուօղլուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել