Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանաչ դպրոց» եւ «Կանաչ ավտոբուս»

Ապրիլ 20,2010 00:00

\"\"Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գլխավոր գործընկեր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ համատեղ շարունակում է «Կանաչ սերունդ- 2010» քարոզարշավը: Օրերս Վանաձորի «Հայք» հրապարակում մեկնարկեց «Կանաչ դպրոց» ծրագիրը: Այն իր շուրջը համախմբեց բազմաթիվ դպրոցականների՝ նրանց հնարավորություն ընձեռելով դրսեւորվելու որպես առողջ ապրելակերպի կողմնակից եւ նախաձեռնող սերունդ: Մինչեւ հունիս Վանաձորի թիվ 10 դպրոցի աշակերտները պլաստիկ շշեր եւ օգտագործված թուղթ կհավաքեն տարբեր կառույցներից եւ կհանձնեն  «Արեւորդի» էկո-ակումբին, որն էլ իր հերթին թափոնը կհանձնի վերամշակման ընկերություն: Թափոնի դիմաց ստացված գումարով դպրոցը ձեռք կբերի տնկիներ՝ դպրոցի հարակից տարածքը կանաչապատելու համար: Համեմատաբար մեծ քանակությամբ թափոն հավաքած աշակերտները կարժանանան Հիմնադրամի եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի  մրցանակներին: Ծրագրի ամփոփումը կկայանա հունիսին: Հիմնադրամը հույս ունի «Կանաչ դպրոցը» դարձնել շարունակական ծրագիր՝ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներին եւս մասնակցության հնարավորություն ընձեռելով:
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համատեղ Վանաձորում ներկայացրեց «Կանաչ սերունդ» քարոզարշավի առանձնահատուկ ծրագրերից մեկը՝ նախադեպը չունեցող «Կանաչ ավտոբուս» ծրագիրը, որը ինքնատիպ շարժական կինոթատրոն-գրադարան է. էկոկրթությանն առնչվող հարուստ գրականությամբ համալրված այս ավտոբուսը մայիս-հուլիս ամիսներին կշրջի Հայաստանի մարզերում՝ հասանելի դարձնելով ողջ գրադարանը անգամ ամենահեռավոր մարզերի բնակչությանը: Յուրաքանչյուր մարզում ավտոբուս-գրադարանի անձնակազմը կկայանի երեք օր՝ ցուցադրելով նաեւ բնապահպանական ֆիլմեր, ինչպես նաեւ տեղի բնակչության հետ կկազմակերպվեն բնապահպանական տարբեր թեմաներով քննարկումներ, սեմինարներ եւ ցուցահանդեսներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել