Լրահոս
Օրվա լրահոսը

Վտանգավոր ձկնորսություն

Ապրիլ 20,2010 00:00

\"\"Տավուշի մարզի Ջողազի ջրամբարը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանագոտում: Խորհրդային տարիներին արհեստական այս լճի ջրերով ոռոգվում էին Նոյեմբերյանի, Իջեւանի եւ Ադրբեջանի Ղազախի շրջանի հողերը: 1990 թվականից մինչ օրս հայկական հողերը ոռոգող պոմպակայանը անգործության է մատնվել, որովհետեւ ոռոգման խողովակաշարը ձգվում է ադրբեջանական տարածքով: Ներկայումս 44 միլիոն խմ տարողությամբ ջրամբարի պատվարի երկու կողմերում հայկական եւ ադրբեջանական դիրքերն են: Ջողազի ջրամբարի ադրբեջանական ափին գտնվող կրակակետերից հաճախ կրակոցներ են հնչում: Ինչպես տեղեկացանք Բերքաբերի գյուղապետ Սուրեն Խուդավերդյանից, ապրիլի 18-ին, ժամը 16-19-ը ազերիները հերթական անգամ կրակում էին գյուղի ուղղությամբ: Սակայն այդ նույն ժամանակ ջրամբարի գետաբերանին ձկնորսություն էին անում Իջեւանի Խաշթառակ գյուղի ձկնորսները: Այստեղ էլ հանդիպեցինք խաշթառակցի 55-ամյա ձկնորս Էդիկ Արամյանին, ով, ի տարբերություն բերքաբերցիների, օրը ցերեկով ու չնայելով ադրբեջանցիների գնդակոծության իրական սպառնալիքին, «ծովն էր ելել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել