Վերջին օրերին տեղացած հորդ անձրեւների պատճառով վարարել է Դեբեդի հիմնական վտակ Ձորագետը: Ապրիլի 13-ին գետի ջրերը Ձորագետ գյուղի տարածքում քանդել են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի հենապատը, որի հետեւանքով փլվել է ճանապարհի 5 մետրանոց հատվածը: Գուգարքի ճանապարհաշինարարները փլված, վտանգավոր հատվածը երկու կողմից փակել են ժապավեններով: Այս հատվածով երթեւեկությունը միակողմանի է դարձել: Ամեն օր արտերկրից Հայաստան մտնող բազմաթիվ ծանր բեռնատարներ այս ճանապարհով են Երեւան հասնում: Ծանր բեռներով «ֆուռերի» ճնշումից, ինչպես նաեւ գետի գարնանային հեղեղումների պատճառով առաջիկայում հավանական է փլվածքի մեծացումը: