Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԴԵՄ

Ապրիլ 20,2010 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ պետք է լսվեր թրաֆիքինգի հերթական գործերից մեկը:
Սակայն Արաբկիր տարածքից ուղարկվել էր մի գրություն, որով տեղեկացվեց, որ այդ գործով ներգրավված ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մարգարյանը փախուստի մեջ է: Նրա նկատմամբ մարտի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրօրի 178 հոդվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով. առանձնապես խոշոր չափերի գույքին խաբեությամբ տիրանալու համար:
Ըստ մեր աղբյուրի, փաստաբանը գումարներ է վերցրել իր վստահորդներից (խոսվում է մինչեւ 60 000 դոլարի մասին), իբր դատավորներին տալու համար… Մեկ այլ փաստաբանի՝ Աշոտ Աթոյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը կսկսվի առաջիկայում: Դարձյալ Արաբկիր վարչական տարածքում: Հիշեցնենք, որ Ա. Աթոյանը ոչ միայն ՀՀ փաստաբանների պալատի անդամ էր, այլ Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի Գյումրու մասնաճյուղի ղեկավարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել