Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ-Ն «ՎԱՐԺԵՑՆՈՒՄ Է» ԻՐ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ

Ապրիլ 20,2010 00:00

Թուրքիայի արտգործնախարարությունը պատրաստել է 10 կետանոց մի փաստաթուղթ, որում խորհուրդ է տալիս պաշտոնյաներին, թե ինչպես է հարկավոր արձագանքել Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցերին: Փաստաթղթում նշվում է, որ անհրաժեշտ է կարեւորել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը՝ շեշտը դնելով նաեւ 1915 թվականի իրադարձություններն ուսումնասիրող պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վրա: Ըստ փաստաթղթի՝ «Թուրքիան ճանաչում է այդ տարիներին կատարված հանցագործությունները, սակայն դրանք պատերազմի ողբերգական էջեր են միայն, եւ քրիստոնյա հայերի համակարգված, նպատակաուղղված ոչնչացում չի եղել»,- տեղեկացնում է «Նոյյան Տապան»-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել