Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԱԿԱՆ «ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»

Ապրիլ 20,2010 00:00

Հայկական սփյուռքի նախարարությանն ի հակակշիռ, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը կառավարական որոշում է ստորագրել, որի համաձայն՝ պետք է ստեղծվի Արտասահմանի թուրքերի միությունների վարչություն: Այս մասին հաղորդում է «Նոյյան Տապան»-ը՝ վկայակոչելով sardarabad.com.ar կայքէջը: Վարչությունը պետք է երեք փոխնախագահներ, երեք խորհրդականներ եւ 101 աշխատակից ունենա: Վարչությունը պետք է իրավասու լինի աշխատանքներ իրականացնել Թուրքիայից դուրս ապրող թուրքերի հետ, լուծել նրանց խնդիրները, զարգացնել ազգակցական կապեր ունեցողների հասարակական, մշակութային եւ տնտեսական հարաբերությունները: Այս որոշման գլխավոր նպատակը Հայկական սփյուռքի գործունեությանը հակակշռելն է, ցեղասպանության փաստը ուրանալու Անկարայի ջանքերին նպաստելը: Առայժմ հայտնի չէ՝ արդյոք այդ վարչությունը ղեկավարելու է թուրքական կոմկուսի որեւէ նախկին ղեկավա՞ր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել