Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդասպանը ադրբեջանցի էր

Ապրիլ 20,2010 00:00

«ԱրմԻնֆո» գործակալությունը հենվելով ռուսական www.47news.ru կայքի տեղեկությունների վրա՝ հաղորդում է, որ 2008 թվականի աշնանը Ռուսաստանում տարեց հայ ամուսինների սպանությունն իրագործել է Ադրբեջանի քաղաքացի: Նախաքննության տվյալների համաձայն, հայաստանցի տարեց զույգը գրանցված էր եւ բնակվում էր Պետերբուրգի Բուխարեստյան փողոցում: 2008 թվականի նոյեմբերի 8-ին Ադրբեջանի 24-ամյա մի քաղաքացի եւ նրա երկու հանցակիցները մտացածին պատրվակով տարեց ամուսինների հետ ուղեւորվել են Վսեվոլժսկի շրջան՝ վերջիններիս պատկանող «Վալդայ» ավտոմեքենայով: Ռախյա ավանի մերձակայքում 69-ամյա տղամարդուն եւ նրա 72-ամյա կնոջը խեղդել են անվտանգության ամրագոտիներով եւ թաղել Կյանքի ճանապարհից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որտեղ էլ հետագայում նրանց դիակները հայտնաբերել են իրավապահ մարմինների օպերատիվ աշխատակիցները: Պարզվել է, որ հանցագործները աչք են դրել տարեց հայերի բնակարանի, մեքենայի եւ խնայողությունների վրա: Ադրբեջանցին կալանավորվել է հանցագործությանը մեղսակցության կասկածանքով, նրա հանցակիցներին փնտրում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել