Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն Վաշինգտոնին ձեռնո՞ց է նետում

Ապրիլ 20,2010 00:00

Պաշտոնական Բաքուն անորոշ ժամանակով հետաձգել է Միացյալ Նահանգների հետ մայիսին նախատեսվող համատեղ զորավարժությունները: Թուրքական Zaman օրաթերթի մատուցմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն. «ԱՄՆ-ի հետ ծրագրված համատեղ զորավարժությունը հետաձգվել է: Սակայն պատճառների մասին ոչինչ չգիտեմ»: Հիշեցնենք, որ օրեր առաջ պաշտոնական Բաքուն ԱՄՆ-ին մեղադրել էր ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում կողմնակալ դիրքորոշման համար՝ սպառնալով վերանայել Միացյալ Նահանգների հետ իր հարաբերությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել