Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՅԱԼԱԳՅՈԶՈՒԹՅՈՒՆ» ԱՆՈՂ ՉԵՆ

Ապրիլ 20,2010 00:00

Երեկ «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով 2008թ.-ին Հայաստանում եւ այս տարի Ղրղըզստանում տեղի ունեցած իրադարձությունների միջեւ համեմատություններին՝ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն ասել է, որ եթե ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին հավաքվածներին կոչ չաներ գնալ տուն, հնարավոր չէր լինի խուսափել ավելի մեծ թվով զոհերից: «Ղրղըզական սցենարը շատ վատ է եւ անընդունելի Հայաստանի համար: Ով արյունով գալիս է, արյունով էլ գնում է: Մեր պայքարի ճանապարհը քաղաքակիրթ է եւ ճիշտ է: Թեկուզ ժամանակային առումով որոշ մարդկանց մոտ ՀԱԿ-ի որդեգրած ուղին կարող է հուսահատություն առաջացնել, սակայն մենք իշխանության պետք է գանք միայն օրինական եւ սահմանադրական ճանապարհով: Սպանություններով, ջարդերով, հրկիզումներով իշխանափոխությունը ՀՀ-ի համար կործանարար է, քանի որ մենք ունենք ԼՂ հիմնախնդիր: Մենք քյալագյոզություն անող չենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել