Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԱՎԵՐՎԱԾ

Ապրիլ 20,2010 00:00

\"\"
\"\"

2009 թվականի նոյեմբերի 19-ից հետո, երբ Թբիլիսիում փլուզվեց Մուղնեցոց Սուրբ Գեւորգ գմբեթավոր 13-րդ դարի եկեղեցին՝ Վրաստանի իշխանությունները բազմիցս վստահեցրել են, թե այն կվերականգնվի: Վերջինը Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տաբատաձեն էր, որն այս տարվա մարտի 11-ին Մամուլի ազգային ակումբում հայտարարեց. «Մեր երկու երկրների մշակույթի նախարարությունները բանակցում են եկեղեցին վերանորոգելու ուղղությամբ: Այս եկեղեցին անպայման վերանորոգվելու է: Պնդումները, թե ոչ մի բան այդ ուղղությամբ չի արվում՝ իրականությանը չեն համապատասխանում»: Թե որքանով այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը՝ կարող եք համոզվել անցած շաբաթ Թբիլիսիում գտնվող «Առավոտի» թղթակցի արած այս լուսանկարներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել